"VD" շարքի օդի մանրէասպան ռեցիրկուլյատորները կարող են շահագործվել նաև մանկապարտեզների խմբերում, դպրոցների դասարաններում և ապահովել տարածքների օդի մաքրությունը:
Խմբում կամ դասարանում առնվազն մեկ հիվանդ երեխայի ներկայությունն իսկ բավական է օդակաթիլային ճանապարհով այլ երեխաներին վարակ փոխանցելու և արդյունքում հիվանդության բռնկում առաջացնելու համար:
Աշխատանքի սկզբունքը
Օդը մղվում է իրանի մեջ տեղակայված ուլտրամանուշակագույն (ՈՒՄ) ճառագայթիչներով հագեցած խցիկով և վարակազերծվում է վիրուսներից, բակտերիաներից, սնկերից և դրանց սպորներից, որի արդյունքում ելքային օդի զանգվածը գործնականում դառնում է ստերիլ: Սարքի կառուցվածքը բացառում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ուղիղ թափանցումն արտաքին միջավայր, ինչն էլ հնարավորություն է տալիս կիրառել այն մարդկանց ներկայությամնբ:
ՈՒՄ մանրէասպան ճառագայթիչներն ի վիճակի են ոչնչացնել օդում առկա վիրուսների, մանրէների և բակտերիաների 99,9% -ը:
Սարքը պաշտպանված է ՈՒՄ ճառագայթներով հրապուրված միջատների ներթափանցումից:
Սարքը և դրա բաղադրիչները փոշով աղտոտումից զերծ պահելու համար, ընդունող օդափոխիչը հագեցած է օդի մաքրման ֆիլտրով, որը հեշտությամբ հնարավոր է մաքրել կամ փոխարինել նորով:
Սարքը չի տաքանում:
Օզոն գազի արտանետումը լիովին բացառվում է՝ օզոն չգեներացնող մանրէասպան ճառագայթիչների օգտագործման պատճառով:
Տարածքի ծավալով պայմանավորված՝ օդի մանրէազերծման ռեցիրկուլյատորի մոդելի ճիշտ ընտրությունը, ինչպես նաև սենյակում ճիշտ տեղակայումն ապահովում է օդի ստերիլության բարձ ցուցանիշ:
Օդի մանրէազերծման սարքավորումները հնարավոր է տեղակայել ստացիոնար՝ պատին տեղակայմամբ՝ ուղղահայաց կամ հորիզոնական դիրքով, ինչպես նաև՝ շարժական հարթակի վրա, որն այն կդարձնի շարժական ախտահանող միավոր և հնարավորություն կտա միևնույն սարքով ախտահանել տարբեր տեղակայման տարածքներ: