Ամենահզոր ռեցիրկուլյատորն է "Քվազար"-ի "VD" մոդելային շարքում, որը նախատեսված է բժշկական հաստատություններում օդի մանրէազերծման շատ բարձր մակարդակ ապահովելու համար: Կարող են օգտագործվել ինտենսիվ թերապիայի և թուլացած իմունիտետով հիվանդներին սպասարկող բաժանմունքներում, որտեղ անհրաժեշտ է օդի ինտենսիվ ախտահանում:
2 ուլտրամանուշակագույն լամպերը և ախտահանման մեծ ծավալ ունեցող ճառագայթման խցիկն ապահովում են բարձր ախտահանման մակարդակ, ինչպես նաև կարող են օգտագործվել մեծ ծավալ ունեցող սպասասրահների, դահլիճների, հանդիսության սրահների, գրասենյակների, արտադրամասերի, պահեստային տարածքների ախտահանման համար
Նկարագրություն
"VD-2Q60-28(M)" սարքը հանդիսանում է ժամանակակից, օդի մանրէազերծման "Փակ" տիպի ուլտրամանուշակագույն-ճառագայթիչ-ռեցիրկուլյատոր, որը տեղակայված է շարժական հարթակի վրա, ինչը թույլ է տալիս մեկ սարքով ախտահանել տարբեր տեղակայման տարածքներ:
Սարքի ներսում մանրէազերծման պրոցեսը տեղի է ունենում բակտերիցիդ ուլտրամանուշակագույն, առանց օզոնի գեներացման լամպի ճառագայթմամբ, որն ունի 253.7 նմ ալիքային երկարություն: Ունենալով բակտերիցիդ լայն ազդեցություն՝ սարքն էֆեկտիվ կերպով ախտահանում է տարածքի օդը՝ ոչնչացնելով օդում առկա բակտերիաները, վիրուսները, սնկերն ու դրանց սպորները:
"VD-2Q60-28" սարքը լավագույնս կանխարգելում է օդակաթիլային ճանապարհով փոխանցվող հիվանդությունների տարածումը:
Ախտահանման պրոցեսը բացարձակապես անվտանգ է մարդու օրգանիզմի համար և կարող է օգտագործվել նախակրթական/կրթական հաստատություններում:
Տեխնիկական բնութագրեր
- Նախատեսված է մարդկանց ներկայությամբ օդի մանրէազերծման համար ( I-V կատեգորիայի տարածքնրում)
- Մանրէազերծման էֆեկտիվություն՝ 99,9%
- Արտադրողականություն՝ 236±10 մ3/ժամ
- Տեղակայում՝ շարժական (MQ-01 հարթակի վրա)
- Սարքը համալրված է փոխարինվող ֆիլտրի բլոկով, կոմպլեկտացիայում առկա է 1 պահեստայի ֆիլտր
- Ներմուծվող օդային հոսքերի ֆիլտրում փոշուց
- Սնուցման լարում՝ 220-240Վ
- Էներգիայի սպառում՝ 93Վտ
- Աղմուկի մակարդակ՝ մինչև 39դԲ
- Գաբարիտային չափսեր (մմ)՝ 280х140х1080
- Ճառագայթման աղբյուր՝ առանց օզոնի գեներացման ՈՒՄ լամպ
- Ճառագայթման հզորություն՝ 60Վտ
- Ճառագայթման աղբյուրների քանակ՝ 2 հատ
- Լամպերի աշխատաժամանակ՝ 10.000 ժամ
- Լուսային ծուղակներ ՈՒՄ ուղիղ ճառագայթումը դեպի արտաքին միջավայր բացառելու համար
- ՈՒՄ ճառագայթումով հրապուրված միջատների մուտքը սարք կանխող ցանցեր
- Իրան՝ կոմպոզիտ,մետաղ
- Արտադրող՝ GRIMO LLC (Հայաստան)
- Երաշխիք՝ 12 ամիս
- Փաստաթղթեր՝ շահագործման ձեռնարկ, տեխնիկական անձնագիր
(տեխնիկական տվյալներ, գծագրեր և էլ. սխեմաներ), ԵԱՏՄ համապատասխանության սերտիֆիկատ
- Փաթեթավորում՝ հնգաշերտ գոֆրոտարա, փրփրապլաստ, պոլիէթիլեն
- Փաթեթավորման գաբարիտային չափսերը (մմ)՝ 340x200x1110
- Նետտո քաշ՝ 6.0 կգ
- Բրուտտո քաշ՝ 7.6 կգ
Շարժական հարթակ
- MQ-01 շարժական հարթակի փաթեթավորման գաբարիտային չափսերը՝ 1020x340x145
- Նետտո քաշ՝ 3.2 կգ
- Բրուտտո քաշ՝ 4.0 կգ