Այս մոդելը լավագույն ընտրությունն է բժշկական և ստոմատոլոգիական հաստատություններում վիրակապարանների, հիվանդասենյակների, բուժսենյակների, սպասասրահների օդի ախտահանման համար:
2 ուլտրամանուշակագույն լամպերը և ախտահանման մեծ ծավալ ունեցող ճառագայթման խցիկն ապահովում են բարձր ախտահանման մակարդակ, ինչպես նաև կարող են օգտագործվել զորանոցների, առանձնատների, գրասենյակների, սգո սրահների, ոչ մեծ արտադրամասերի և այլ տարածքների ախտահանման համար
Նկարագրություն
"VD-2Q30-24" սարքը հանդիսանում է ժամանակակից, օդի մանրէազերծման "Փակ" տիպի ուլտրամանուշակագույն-ճառագայթիչ-ռեցիրկուլյատոր: Սարքի ներսում մանրէազերծման պրոցեսը տեղի է ունենում բակտերիցիդ ուլտրամանուշակագույն, առանց օզոնի գեներացման լամպի ճառագայթմամբ, որն ունի 253.7 նմ ալիքային երկարություն: Ունենալով բակտերիցիդ լայն ազդեցություն՝ սարքն էֆեկտիվ կերպով ախտահանում է տարածքի օդը՝ ոչնչացնելով օդում առկա բակտերիաները, վիրուսները, սնկերն ու դրանց սպորները:
"VD-2Q30-24" սարքը լավագույնս կանխարգելում է օդակաթիլային ճանապարհով փոխանցվող հիվանդությունների տարածումը:
Ախտահանման պրոցեսը բացարձակապես անվտանգ է մարդու օրգանիզմի համար և կարող է օգտագործվել նախակրթական/կրթական հաստատություններում:
Տեխնիկական բնութագրեր
- Նախատեսված է մարդկանց ներկայությամբ օդի մանրէազերծման համար ( I-V կատեգորիայի տարածքնրում)
- Մանրէազերծման էֆեկտիվություն՝ 99,9%
- Արտադրողականություն՝ 236±10 մ3/ժամ
- Տեղակայում՝ ստացիոնար (պատին ամրակայմամբ)
- Սարքը համալրված է փոխարինվող ֆիլտրի բլոկով, կոմպլեկտացիայում առկա է 1 պահեստայի ֆիլտր
- Ներմուծվող օդային հոսքերի ֆիլտրում փոշուց
- Սնուցման լարում՝ 220-240Վ
- Էներգիայի սպառում՝ 52Վտ
- Աղմուկի մակարդակ՝ մինչև 39դԲ
- Գաբարիտային չափսեր (մմ)՝ 280х140х700
- Ճառագայթման աղբյուր՝ առանց օզոնի գեներացման ՈՒՄ լամպ
- Ճառագայթման հզորություն՝ 30Վտ
- Ճառագայթման աղբյուրների քանակ՝ 2 հատ
- Լամպերի աշխատաժամանակ՝ 10.000 ժամ
- Լուսային ծուղակներ ՈՒՄ ուղիղ ճառագայթումը դեպի արտաքին միջավայր բացառելու համար
- ՈՒՄ ճառագայթումով հրապուրված միջատների մուտքը սարք կանխող ցանցեր
- Իրան՝ կոմպոզիտ,մետաղ
- Արտադրող՝ GRIMO LLC (Հայաստան)
- Երաշխիք՝ 12 ամիս
- Փաստաթղթեր՝ շահագործման ձեռնարկ, տեխնիկական անձնագիր
(տեխնիկական տվյալներ, գծագրեր և էլ. սխեմաներ), ԵԱՏՄ համապատասխանության սերտիֆիկատ
- Փաթեթավորում՝ հնգաշերտ գոֆրոտարա, փրփրապլաստ, պոլիէթիլեն
- Փաթեթավորման գաբարիտային չափսերը (մմ)՝ 340x200x1110
- Նետտո քաշ՝ 5.1 կգ
- Բրուտտո քաշ՝ 5.9 կգ