VD-2Q30-24(M)

     Այս մոդելը լավագույն ընտրությունն է բժշկական և ստոմատոլոգիական հաստատություններում վիրակապարանների, հիվանդասենյակների, բուժսենյակների, սպասասրահների օդի ախտահանման համար:
     2 ուլտրամանուշակագույն լամպերը և ախտահանման մեծ ծավալ ունեցող խցիկն ապահովում են բարձր ախտահանման մակարդակ, ինչպես նաև կարող են օգտագործվել առանձնատների, բնակարանների, գրասենյակների, գեղեցկության սրահների, հանրային սննդի, բանկերի, սպասարկման սրահների և այլ մեծ մարդկային հոսքեր ունեցող տարածքների ախտահանման համար

Նկարագրություն
     "VD-2Q30-24(M)" սարքը հանդիսանում է ժամանակակից, օդի մանրէազերծման ՙՙՓակ՚՚ տիպի ուլտրամանուշակագույն-ճառագայթիչ-ռեցիրկուլյատոր, որը տեղակայված է շարժական հարթակի վրա, ինչը թույլ է տալիս մեկ սարքով ախտահանել տարբեր տեղակայման տարածքներ:
     Սարքի ներսում մանրէազերծման պրոցեսը տեղի է ունենում բակտերիցիդ ուլտրամանուշակագույն, առանց օզոնի գեներացման լամպի ճառագայթմամբ, որն ունի 253.7 նմ ալիքային երկարություն: Ունենալով բակտերիցիդ լայն ազդեցություն՝ սարքն էֆեկտիվ կերպով ախտահանում է տարածքի օդը՝ ոչնչացնելով օդում առկա բակտերիաները, վիրուսները, սնկերն ու դրանց սպորները:
     "VD-2Q30-24(M)" սարքը լավագույնս կանխարգելում է օդակաթիլային ճանապարհով փոխանցվող հիվանդությունների տարածումը:
     Ախտահանման պրոցեսը բացարձակապես անվտանգ է մարդու օրգանիզմի համար և կարող է օգտագործվել նախակրթական/կրթական հաստատություններում:
   
Տեխնիկական բնութագրեր
-  Նախատեսված է մարդկանց ներկայությամբ օդի մանրէազերծման համար ( I-V կատեգորիայի տարածքնրում) 
-  Մանրէազերծման էֆեկտիվություն՝ 99,9%
-  Արտադրողականություն՝ 236±10 մ3/ժամ
-  Տեղակայում՝ շարժական (MQ-01 հարթակի վրա)
-  Սարքը համալրված է փոխարինվող ֆիլտրի բլոկով, կոմպլեկտացիայում առկա է 1 պահեստային ֆիլտր
-  Ներմուծվող օդային հոսքերի ֆիլտրում փոշուց
-  Սնուցման լարում՝ 220-240Վ
-  Էներգիայի սպառում՝ 52Վտ
-  Աղմուկի մակարդակ՝ մինչև 39դԲ
-  Գաբարիտային չափսեր (մմ)՝ 280х140х700
-  Ճառագայթման աղբյուր՝ առանց օզոնի գեներացման ՈՒՄ լամպ
-  Ճառագայթման հզորություն՝30Վտ
-  Ճառագայթման աղբյուրների քանակ՝ 2 հատ
-  Լամպերի աշխատաժամանակ՝ 10.000 ժամ
-  Լուսային ծուղակներ ՈՒՄ ուղիղ ճառագայթումը դեպի արտաքին միջավայր բացառելու համար
-  ՈՒՄ ճառագայթումով հրապուրված միջատների մուտքը սարք կանխող ցանցեր
-  Իրան՝ կոմպոզիտ,մետաղ  
-  Արտադրող՝ GRIMO LLC (Հայաստան)
-  Երաշխիք՝ 12 ամիս
-  Փաստաթղթեր՝ շահագործման ձեռնարկ, տեխնիկական անձնագիր 
(տեխնիկական տվյալներ, գծագրեր և էլ. սխեմաներ)
, ԵԱՏՄ համապատասխանության սերտիֆիկատ 
-  Փաթեթավորում՝ հնգաշերտ գոֆրոտարա, փրփրապլաստ, պոլիէթիլեն
-  Փաթեթավորման գաբարիտային չափսերը (մմ)՝ 340x200x1110
- Նետտո քաշ՝ 5.1 կգ
- Բրուտտո քաշ՝ 5.9 կգ
Շարժական հարթակ
- MQ-01 շարժական հարթակի փաթեթավորման գաբարիտային չափսերը (մմ)՝ 1020x340x145
- Նետտո քաշ՝ 3.2 կգ
- Բրուտտո քաշ՝ 4.0 կգ