Այս մոդելը լավագույն ընտրությունն է բուժսենյակների, բնակարանների, ոչ մեծ գրասենյակների, գեղեցկության սրահների և այլ ոչ մեծ տարածքների ախտահանման համար
Նկարագրություն
"VD-1Q15-16" սարքը հանդիսանում է ժամանակակից, օդի մանրէազերծման ՙՙՓակ՚՚ տիպի ուլտրամանուշակագույն-ճառագայթիչ-ռեցիրկուլյատոր: Սարքի ներսում մանրէազերծման պրոցեսը տեղի է ունենում բակտերիցիդ ուլտրամանուշակագույն, առանց օզոնի գեներացման լամպի ճառագայթմամբ, որն ունի 253.7 նմ ալիքային երկարություն: Ունենալով բակտերիցիդ լայն ազդեցություն՝ սարքն էֆեկտիվ կերպով ախտահանում է տարածքի օդը՝ ոչնչացնելով օդում առկա բակտերիաները, վիրուսները, սնկերն ու դրանց սպորները:
"VD-1Q15-16" սարքը լավագույնս կանխարգելում է օդակաթիլային ճանապարհով փոխանցվող հիվանդությունների տարածումը:
Ախտահանման պրոցեսը բացարձակապես անվտանգ է մարդու օրգանիզմի համար և կարող է օգտագործվել նախակրթական/կրթական հաստատություններում:
Տեխնիկական բնութագրեր
- Նախատեսված է մարդկանց ներկայությամբ օդի մանրէազերծման համար ( II-V կատեգորիայի տարածքնրում)
- Մանրէազերծման էֆեկտիվություն՝ 99,9%
- Արտադրողականություն՝ 116±10 մ3/ժամ
- Տեղակայում՝ ստացիոնար (պատին ամրակայմամբ)
- Սարքը համալրված է փոխարինվող ֆիլտրի բլոկով՝ 1 պահեստայի ֆիլտր
- Ներմուծվող օդային հոսքերի ֆիլտրում փոշուց
- Սնուցման լարում՝ 220-240Վ
- Էներգիայի սպառում՝ 25Վտ
- Աղմուկի մակարդակ՝ մինչև 39դԲ
- Գաբարիտային չափսեր (մմ)՝180х140х700
- Ճառագայթման աղբյուր՝ առանց օզոնի գեներացման ՈՒՄ լամպ
- Ճառագայթման հզորություն՝15Վտ
- Ճառագայթման աղբյուրների քանակ՝ 1 հատ
- Լամպի աշխատաժամանակ՝ 10.000 ժամ
- Լուսային ծուղակներ ՈՒՄ ուղիղ ճառագայթումը դեպի արտաքին միջավայր բացառելու համար
- ՈՒՄ ճառագայթումով հրապուրված միջատների մուտքը սարք կանխող ցանցեր
- Իրան՝ կոմպոզիտ,մետաղ,պլաստիկ
- Արտադրող՝ GRIMO LLC (Հայաստան)
- Երաշխիք՝ 12 ամիս
- Փաստաթղթեր՝ շահագործման ձեռնարկ, տեխնիկական անձնագիր
(տեխնիկական տվյալներ, գծագրեր և էլ. սխեմաներ), ԵԱՏՄ համապատասխանության սերտիֆիկատ
- Փաթեթավորում՝ հնգաշերտ գոֆրոտարա, փրփրապլաստ, պոլիէթիլեն
- Փաթեթավորման գաբարիտային չափսերը (մմ)՝ 240x200x750
- Նետտո քաշ՝ 3.1 կգ
- Բրուտտո քաշ՝ 3.9 կգ