VD-1Q15-16(M)

Այս մոդելը լավագույն ընտրությունն է բուժսենյակների, բնակարանների, ոչ մեծ գրասենյակների, գեղեցկության սրահների և այլ ոչ մեծ տարածքների ախտահանման համար

Նկարագրություն
    "VD-1Q15-16(M)" սարքը հանդիսանում է ժամանակակից, օդի մանրէազերծման "Փակ" տիպի ուլտրամանուշակագույն-ճառագայթիչ-ռեցիրկուլյատոր, որը տեղակայված է շարժական հարթակի վրա, ինչը թույլ է տալիս մեկ սարքով ախտահանել տարբեր տեղակայման տարածքներ:
    Սարքի ներսում մանրէազերծման պրոցեսը տեղի է ունենում բակտերիցիդ ուլտրամանուշակագույն, առանց օզոնի գեներացման լամպի ճառագայթմամբ, որն ունի 253.7 նմ ալիքային երկարություն:
   Ունենալով բակտերիցիդ լայն ազդեցություն՝ սարքն էֆեկտիվ կերպով ախտահանում է տարածքի օդը՝ ոչնչացնելով օդում առկա բակտերիաները, վիրուսները, սնկերն ու դրանց սպորները: "VD-1Q15-16" սարքը լավագույնս կանխարգելում է օդակաթիլային ճանապարհով փոխանցվող հիվանդությունների տարածումը:
   Ախտահանման պրոցեսը բացարձակապես անվտանգ է մարդու օրգանիզմի համար և կարող է օգտագործվել նախակրթական/կրթական հաստատություններում:
   
Տեխնիկական բնութագրեր
-  Նախատեսված է մարդկանց ներկայությամբ օդի մանրէազերծման համար ( II-V կատեգորիայի տարածքնրում) 
-  Մանրէազերծման էֆեկտիվություն՝ 99,9%
-  Արտադրողականություն՝ 116±10 մ3/ժամ
-  Տեղակայում՝ շարժական (MQ-01 հարթակի վրա)
-  Սարքը համալրված է փոխարինվող ֆիլտրի բլոկով՝ 1 պահեստայի ֆիլտր
-  Ներմուծվող օդային հոսքերի ֆիլտրում փոշուց
-  Սնուցման լարում՝ 220-240Վ
-  Էներգիայի սպառում՝ 25Վտ
-  Աղմուկի մակարդակ՝ մինչև 39դԲ
-  Գաբարիտային չափսերը աշխատանքային վիճակում (մմ)՝ 320х310х1100
-  Ճառագայթման աղբյուր՝ առանց օզոնի գեներացման ՈՒՄ լամպ
-  Ճառագայթման հզորություն՝ 15Վտ
-  Ճառագայթման աղբյուրների քանակ՝ 1 հատ
-  Լամպի աշխատաժամանակ՝ 10.000 ժամ
-  Լուսային ծուղակներ ՈՒՄ ուղիղ ճառագայթումը դեպի արտաքին միջավայր բացառելու համար
-  ՈՒՄ ճառագայթումով հրապուրված միջատների մուտքը սարք կանխող ցանցեր
-  Իրան՝ կոմպոզիտ,մետաղ  
-  Արտադրող՝ GRIMO LLC (Հայաստան)
-  Երաշխիք՝ 12 ամիս
-  Փաստաթղթեր՝ շահագործման ձեռնարկ, տեխնիկական անձնագիր 
(տեխնիկական տվյալներ, գծագրեր և էլ. սխեմաներ),
ԵԱՏՄ համապատասխանության սերտիֆիկատ 
-  Փաթեթավորում՝ հնգաշերտ գոֆրոտարա, փրփրապլաստ, պոլիէթիլեն
-  Սարքի փաթեթավորման գաբարիտային չափսերը (մմ)՝ 240x200x750
- Նետտո քաշ՝ 3.1 կգ
- Բրուտտո քաշ՝ 3.9 կգ 
Շարժական հարթակ

- MQ-01 շարժական հարթակի փաթեթավորման գաբարիտային չափսերը (մմ)՝ 1020x340x145
- Նետտո քաշ՝ 3.2 կգ
- Բրուտտո քաշ՝ 4.0 կգ