OI-1Q15
OI-1Q15

     Մանրէազերծման սարքավորումը նախատեսված է ադմինիստրատիվ, բուժական, հասարակական, արտադրական, ոչ բնակելի տարածքների և այլ տարածքների համար, որտեղ առկա են մարդկային տևական կուտակումներ 

Ավտանգության նպատակով "Բաց" տիպի մանրէազերծման սարքի աշխատանքի ընթացքում արգելվում է տարածքում մարդկանց և կենդանիների ներկայությունը: Սարքը պետք է շահագործվի հատուկ հրահանգավորում անցած անձնակազմի կողմից` ախտահանման համար նախատեսված ժամանակահատվածում:

Նկարագրություն
     "OI-1Q15" սարքը հանդիսանում է ժամանակակից, օդի և մակերևույթների մանրէազերծման "Բաց" տիպի ուլտրամանուշակագույն-ճառագայթիչ: Մանրէազերծման պրոցեսը տեղի է ունենում բակտերիցիդ-ուլտրամանուշակագույն, առանց օզոնի գեներացման լամպի ճառագայթմամբ, որն ունի 253.7 նմ ալիքային երկարություն:
   Ունենալով բակտերիցիդ լայն ազդեցություն՝ սարքն էֆեկտիվ կերպով ախտահանում է տարածքի օդը և մակերևույթնորը ՝ ոչնչացնելով առկա բակտերիաները, վիրուսները, սնկերն ու դրանց սպորները:
     "OI" սերիայի սարքերը թողարկվում են բազային և HS կոմպլեկտացիայով: HS տարբերակը հագեցած է "խելացի" անվտանգության համակարգով, որը բացառում է մարդկանց կամ կենդանիների պատահաբար ճառագայթումը:

   
Տեխնիկական բնութագրեր
-  Նախատեսված է մարդկանց և կենդանիների բացակայությամբ օդի և մակերևույթների մանրէազերծման համար ( II-V կատեգորիայի տարածքնրում) 
-  Մանրէազերծման էֆեկտիվությունը՝
   - 20 մ³/ժամ 99,9% 
   - 30 մ³/ժամ 99,0% 
   - 50 մ³/ժամ 95,0% 
-  Տեղակայում՝ ստացիոնար (պատին ամրակայմամբ)
-  Սնուցման լարում՝ 220-240Վ
-  Էներգիայի սպառում՝ 15Վտ
-  Գաբարիտային չափսեր (մմ)՝480х70х125
-  Ճառագայթման աղբյուր՝ առանց օզոնի գեներացման ՈՒՄ լամպ
-  Ճառագայթման հզորություն՝ 15Վտ
-  Ճառագայթման աղբյուրների քանակ՝ 1 հատ
-  Լամպի աշխատաժամանակ՝ 10.000 ժամ
- Սնուցման լարի երկարությունը՝
-  Իրան՝ կոմպոզիտ,մետաղ,պլաստիկ  
-  Արտադրող՝ GRIMO LLC (Հայաստան)
-  Երաշխիք՝ 12 ամիս
-  Փաստաթղթեր՝ շահագործման ձեռնարկ, տեխնիկական անձնագիր 
(տեխնիկական տվյալներ, գծագրեր և էլ. սխեմաներ)

-  Փաթեթավորում՝ հնգաշերտ գոֆրոտարա, պոլիէթիլեն
-  Փաթեթավորման գաբարիտային չափսերը (մմ)՝ 500x80x150
-  Նետտո քաշ՝ 1.75 կգ
-  Բրուտտո քաշ՝ 2.25 կգ